ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գառնեցիները հաղթեցին վարչապետին

Գառնեցիները հաղթեցին վարչապետին
21.05.2016 | 20:59

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գառնի-Երևան ավտոմայրուղին փակած գյուղացիների հետ, որ բողոքում են Գեղարդա լճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ, որն իրագործելու համար Ազատ գետի ջուրը պետք է տարվի Արարատի մարզ: Վարչապետը լսել է գյուղացիների բողոքները և հայտարարել, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը կչեղարկվի և շինարարական տեխնիկան դուրս կբերվի Ազատի կիրճից:

ՀՀ վարչապետը գյուղացիներին խոստացել է քննարկել նաև Գեղարդա լճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը չեղարկելու հարցը: Գառնեցիները վարչապետի հետ հանդիպելուց հետո բացում են Երևան տանող ավտոմայրուղին:

Դիտվել է՝ 2121

Մեկնաբանություններ